Panorama.am. 23-6-2011- «Թուրքիան պոկեր է խաղում: Ռուսաստանը և Միջին Արևելքը Եվրամիությանը (ԵՄ) այլընտրանք չեն: Վարչապետն էլ դա գիտի»,- թուրքական «Վաթան» (Vatan) թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիա-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի նախկին համանախագահ Յուստ Լագենդիյկը:
Անդրադառնալով Թուրքիայի ԵՄ մշտական ներկայացուցիչ Սելիմ Քուներալփի այն հայտարարությանը, թե Թուրքիայի` ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները փաստացիորեն փակուղի են մտել` Լագենդիյկը ասել է, որ այս հայտարարությունը ԵՄ-ում ընդունվում է, որպես Անկարայի պաշտոնական տեսակետ:
«Նրա խոսքերը ծայրաստիճան վտանգավոր են: ԵՄ անդամների մեծ մասը ցանկանում է շարունակել Թուրքիայի հետ բանակցությունները: Թուրքիան կարծես պոկեր է խաղում: Բանակցություններում Թուրքիայի այս խաղը շատ վտանգավոր է,- ասել է Լագենդիյկը և հավելել,- Թուրքիան ասում է, թե այս գործընթացը փաստացիորեն կանգ է առել և իրենք այլընտրանք ունեն` Միջին Արևելք, Ռուսաստան, Միջին Ասիա: Բայց այդ այլընտրանքներից և ոչ մեկը չի կարող փոխարինել ԵՄ-ին: Սա քաջ գիտակցում են թե Քուներալփը , թե վարչապետը»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment