Thursday, July 28, 2011

Ինչո՞վ է զբաղված Սփյուռքի նախարարությունը

1in.am.28-7-2011- «Սփյուռքի նախարարության ստեղծումը ողջունելի էր։ Ցավում եմ, որ նախարարությունը մի կողմ է դնում լուրջ, խորացած խնդիրները։ Ամեն ինչը փորձ է արվում շղարշել, ներկայանել ավելի լավ, քան կա, ձեռք է մեկնում այն կազմակերպություններին, որոնք վտանգ չեն ներկայացնում իշխանություններին քննադատելու տեսակետից»,- գնահատելով Սփյուռքի նախարարության դերը Հայաստան-Սփյուռք հարաբերություններում՝ ասում է «Policy Forum Armenia» կազմակերպության համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը։ Ըստ պրոֆեսոր Դավիթ Գրիգորյանի՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է ինստիտուտացնել։

«Պետք է գնահատել Սփյուռքի ռեսուրսները, հասկանալ՝ ինչպես պետք է օգտագործել։ Հասկանալ, որ Սփյուռքի ցանցը շատ կարևոր է 21-րդ դարում, Սփյուռքը պետք է կոնսոլիդացնի իր ձայնը»,- ասում է Դավիթ Գրիգորյանը։

Սփյուռքի նախարարության աշխատանքին բացասական գնահատական է տալիս նաև «Սփյուռք-Հայաստան փոխհարաբերություններ. ներկան և հեռանկարները» թեմայով քննարկման մեկ այլ մասնակից՝ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը։

«Եթե պատերազմի ժամանակ սուպերնախարարությունը պաշտպանության նախարարությունն է, ապա խաղաղ ժամանակ Սփուռքի նախարարությունը պետք է լինի սուպերնախարարությունը»,- ասում է Գարեգին Չուգազսյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենար մոտ 4.5 միլոն բնակչությունը, եթե նույնիսկ հայրենադարձություն չլիներ։ Ներկա դեմոգրաֆիական իրավիճակը ստեղծվել է նաև Սփյուռքի պատճառով, որի գոյությունը հեշտացրել է արտագաղթը,- կարծիք է հայտնում Գարեգին Չուգազսյանը։

No comments: