Tert.am. 1-7-2011- Մինչև 2012թ. ամառը կողմերի միջև համաձայնություն ձեռք կբերվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ։ Այս մասին, ինչպես ստեղեկացնում է «ԱՊԱ»–ն, Բաքվում ասել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, Вестник Кавказа լրատվական–վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վլասովը:
«Կարծում եմ՝ մինչև 2012թ. ամառը որոշակի համաձայնություն ձեռք կբերվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ»,– ասել է Վլասովը։
Չկիսելով այն կարծիքը, թե կազանյան հանդիպումը լիակատար ձախողում էր, Ալեքսեյ Վլասովն այդ հանդիպումը գնահատել է որպես հերթական փուլ բանակցային գործընթացում։ Նրա խոսքով՝ Կազանում որևէ համաձայնություն ձեռք չբերվեց այն պատճառով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս առկա են հակասսություններ։
Փորձագետը չի համաձայնել այն կարծիքի հետ, թե Մոսկվան շահագրգռված է, որ ղարաբաղյան հակամարտությունը շարունակի մնալ սառեցված։
«Ղարաբաղյան խնդրի չլուծվածությունը բացասաբար է ազդում Հյուսիսային Կովկասում և Ռուսաստանի հարավում առկա իրավիճակի վրա։ Այդ պատճառով Ռուսաստանը շահագրգռված է հակամարտության կարգավորմամբ»։
Մեկնաբանելով մամուլում վերջին օրերին շրջանառվող այն տեղեկությունը, թե Ռուսաստանը պատրաստվում է հրաժարվել միջնորդական առաքելությունից, Վլասովն ասել է, որ նման լուրերն անհիմն են։ Ըստ նրա՝ այդ տեղեկությունը կանխամտածված ձևով է դրվել շրջանառության մեջ։ Փորձագետը կարծում է, որ նման ձևով մյուս շահագրգիռ կողմերը ցանկանում են մոնոպոլացնել խաղաղարար առաքելությունը։
Ընդգծելով, որ ներկա պահին ընթանում է տեղեկատվական պատերազմ, և այդ վերջին լուրերը բացատրվում են հենց դրանով, Վլասովն ասել է. «Սակայն Ռուսաստանի դերակատարությունը խնդրի կարգավորման գործընթացում վճռորոշ է լինելու»։

No comments:
Post a Comment