ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների կոմիտեի պետական և միջազգային գործողությունների ենթակոմիտեն հաստատել է արտաքին օգնության հատկացման մասին 2012թ. օրինագիծը, որով նախատեսվում է շուրջ 40 մլն դոլարի ֆինանսական օժանդակություն հատկացնել Հայաստանին: Ընդ որում, օրինագիծը չի նախատեսում հումանիտար օգնության տրամադրում Լեռնային Ղարաբաղին, չնայած նրան, որ ավելի վաղ ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ Ղարաբաղին հատկացվում էր 10 մլն դոլար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմը առաջարկել էր որպես միջազգային ռազմական ֆինանսավորում Հայաստանին ու Ադրբեջանին հատկացնել 3-ական մլն դոլար և լրացուցիչ 450 հազար դոլար Ադրբեջանին՝ ռազմական թրենինգների անցկացման համար: Սակայն, ենթակոմիտեն դեռ չի հաստատել այդ գումարները՝ հորդորելով պահպանել հավասար ֆինանսավորումը:
Ենթակոմիտեն նաև անփոփոխ է թողել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, որն ընդունվել է 1992թ. և պահանջում է Ադրբեջանից դադարեցնել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:
Օգոստոսի 3-ին օրինագիծը կդրվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օտարեկրյա հատկացումների կոմիտեի քննարկմանը:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը դիմել էր նամակով կոնգրեսականներին, որտեղ ասվում է 2012թ. ֆինանսական տարում Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն հատկացնելու մասին:
Նամակում կոնգրեսական Փալոունը կոչ է արել ոչ պակաս քան 60 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին և 10 մլն՝ Լեռնային Ղարաբաղի զարգացմանը, պահպանելով Ազատության ակտի 907-րդ ուղղումը և պահպանել ռազմական հավասար ֆինանսավորումը Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում, չխոչընդոտել ԱՄՆ կապերին Լեռնային Ղարաբաղի հետ և ոչ պակաս քան 10 մլն ռազմական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին:

No comments:
Post a Comment