Thursday, July 14, 2011

Թուրքական բանակն աշխարհի 6–րդ ամենամեծ բանակն է

Tert.am. 14-7-2011- Ներկա պահին թուրքական բանակը աշխարհի 6–րդ ամենամեծ բանակն է, հայտնում է «Սաբահ» թերթը։
Թուրքական բանակի թվաքանակը հասնում է 789 հազարի։ Իր թվաքանակով այն զիջում է միայն ԱՄՆ–ի, Հնդկաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի բանակներին։
Ըստ պարբերականի՝ թուրքական բանակը ամերիկյանից հետո ՆԱՏՕ–ի երկրորդ առաջատար ուժն է։
Չինական բանակի թվաքանակը կազմում է 2մլն 400 հազար, ամերիկյան բանակի՝ 1,5 մլն մարդ, Հնդկաստանի՝ 1 մլն 300 հազար, Հյուսիսային Կորեայի՝ 1 մլն, Ռուսաստանի՝ 900 հազար մարդ։

No comments: