Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Էրդողանն այսօր ելույթով հանդես է եկել «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության նիստին։ Ելույթի ընթացքում Էրդողանը, մասնավորապես, խոսել է Թուրքիայում հետընտրական զարգացումների մասին։
Քննադատելով Ժողովրդա–հանրապետական կուսակցության և «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության աջակցությունը վայելող քուրդ անկախ պատգամավորների՝ երդմնակալության արարողությունը բոյկոտելու մասին որոշումները՝ Էրդողանն ասել է. «Ընդդիմությունը՝ ուզում է, թող գա, չի ուզում, թող չգա։ Խորհրդարանի աշխատանքներին խոչընդոտող որևէ բան չկա»։
Ելույթի ընթացքում Էրդողանն արտասանել է շեյխ Էդեբալիի «Հեյ, տղա» խրատը, ինչից հուզվել և չեն կարողացել իրենց արցունքները զսպել պետնախարարներ Բյուլենթ Արընչն ու Զաֆեր Չաղլայանը։
Նշենք, որ փոխվարչապետ և պետնախարար Բյուլենթ Արընչը նախկինում ևս Էրդողանի ելույթի ժամանակ չէր կարողացել զսպել իր արցունքները։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment