Tuesday, July 26, 2011

Կարսում «հրեշավոր» արձանի տեղում հոլանդացի զբոսաշրջիկները միջնամատ են ցույց տվել թուրքերին

News.am./ 26-7-2011- Կարս ժամանած 2 հոլանդացի զբոսաշրջիկներ հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանի արդեն դատարկ տեղում 120 արձանիկներ են շարել եւ Կարսի ֆոնին լուսանկարվել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ հոլանդացի զբոսաշրջիկներն ի նշան բողոքի, որ քանդվել է «Մարդկության» հուշարձանը, դրա տեղում ձեռքի տարբեր շարժումներ պատկերող արձանիկներ են դրել, որոնց մեջ աչքի են ընկել երեք մատի կոմբինացիան եւ միջնամատի արձանիկները։
Հոլանդացիներն այդ արձանիկների մի մասը թողել են տեղացի երեխաներին, ովքեր դրանք ցույց են տվել ժամանած լրագրողներին եւ հետները տուն տարել։
Հայտնի է դարձել, որ ոստիկանությունը 2 հոլանդացիների նկատմամբ հետաքննություն է սկսել։
Հոլանդացի զբոսաշրջիկները նշել են, թե այդ արձանիկներով իրենք իրենց բողոքն են արտահայտում քանդված հուշարձանի համար։ Նրանք ասել են, թե արձանիկների իմաստի մասին կհայտնեն առաջիկայում հրատարակվելիք գրքի մեջ։

No comments: