Tuesday, July 26, 2011

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐՏԵՍ Է ԱՅՆ ԼՐԱԳՐՈՂԸ, ՈՐ ԳՐՈՒՄ Է ԵՐԿՐՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

Այդպես է գնահատում BBC-ն Ադրբեջանում տիրող իրավիճակը
«ԱԶԳ», 26-07-2011- Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հավասարության նշան դնելը սովորույթ է դարձել Արեւմուտքում: Մինչդեռ, Կովկասի երբեմնի թաթարները զուրկ են այն հատկանիշներից, ինչ ունենում է մարդկանց պատմականորեն կազմավորված սոցիալ-էթնիկ ընդհանրությունը, այսինքնՙ ժողովուրդը: Սպանությունը փառաբանելու եւ հայ սպանելու համար մարդասպան ստահակին ազգային հերոս հռչակելու մոլուցքը բորենիների ոհմակ է դարձրել ադրբեջանցի հրոսակին:
Որքան էլ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում անպաշտպան հայ կանանց եւ երեխաների դեմ հերոսացող ադրբեջանցի հրոսակը հայ ազատամարտիկի առջեւ հեզ ոչխարի կերպարանք ընդունի կամ զենքը շպրտելովՙ առանց հետ նայելու Լեռնային Ղարաբաղից դեպի Բաքու փախչի, ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել ոչ այնքան ռազմի դաշտում կրած խայտառակ պարտության, որքան հայ սպանելու պատեհ առիթը ձեռքից բաց թողնելու փաստի հետ:
Այլ կերպՙ ադրբեջանցի հրոսակի խնդիրը պարտությունը չէ, որովհետեւ ռազմի դաշտում զենքը շպրտելն արդեն հաշտվել է ենթադրում: Ինչ վերաբերում է հայ սպանելու պատեհ առիթին, ապա դրա օգտագործման համար պետք էր ռիսկի դիմել, իսկ ադրբեջանցի հրոսակը սեփական կաշին փրկելու մասին էր մտածում: Նա կանգնած էր երկընտրանքի առջեւ. կամ կյանքը վտանգելու գնով պետք է մտածեր սպանության հերթական խրախճանք սարքելու մասին, կամ էլ փախուստի դիմեր: Եթե փախուստի է դիմել, կնշանակիՙ հրոսակն իրականում ցավում է բաց թողած առիթի համար:
Այս ամենը, սակայն, չխանգարեց ադրբեջանցի հրոսակին, որ ազգային արժանապատվության մասին խոսի եւ ի լուր աշխարհի դեռ հայտարարի, թե պատերազմում կրած պարտության հետեւանքով վիրավորվել է իր արժանապատվությունը: Այսինքնՙ միջազգային հանրությունը պետք է վերացնի ադրբեջանցի մարդասպան հրոսակի կրած խայտառակ պարտության հետեւանքները, այլապես վիրավորված կմնա սրա ազգային արժանապատվությունը:
Եթե հրոսակին հաջողվեր սպանդ սարքել Լեռնային Ղարաբաղում, այլ ոչ թե իր անփառունակ մահկանացուն կնքեր եւ Էլչիբեյ կոչված մարդասպան տականքի արտահայտությամբ մինչեւ 1992-ի հոկտեմբերը ոչ մի հայ չթողներ այնտեղ, ապա ինքնասիրության խնդիր չէր ունենա, ընդհակառակըՙ էլ ավելի կպայծառանար մարդասպան դեմքը: Հատկանշական է, որ հայ ազատամարտիկի փառապանծ հաղթանակի եւ ադրբեջանի մարդասպանի խայտառակ պարտության միջեւ հավասարության նշան դնելու մոլուցքով վիրավորված արժանապատվության հարցում ադրբեջանցիներին ձայնակցում են նաեւ արեւմտյան այսպես կոչված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներըՙ մոռանալով, որ արժանապատվությունը յուրահատուկ է ժողովրդին, այլ ոչ թե բորենիների ոհմակին:
Թերեւս այս ամենի առումով պատահական չէ ժողովրդական առածը. «Շունը շնից, երկուսը մի տնից»: Ի դեպ, արեւմտյան, թե ոչՙ շներն ու բորենիները միեւնույն ցեղին են պատկանում:
Արեւմուտքի պարագայում խոսքը հայ ժողովրդի եւ ադրբեջանցի ոհմակի միջեւ հավասարության նշան դնող հասարակական կազմակերպությունների մասին է: Այդ նշանը ինչ-որ տեղ կարելի է հասկանալ պետական գործիչների դեպքումՙ հաշվի առնելով արեւմտյան տերությունների որդեգրած քաղաքականության չարանենգ բնույթն ու Հարավային Կովկասում նախաձեռնություն ցուցաբերելու առաջադրանքը: Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ապա սրանք էլ հավասարության նշան դնելու համար պետք է որ լինեն պետական հետախուզական կառույցների անմիջական վերահսկողության տակ:
Թեեւ հավասարության նշան դնելու առումով պետական գործիչներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հաճախ ձայնակցում են նաեւ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները, բայց եւ այնպես, պահի թելադրանքով դրանք երբեմն հարկ են համարում թեկուզ մասնակի բացահայտել ճշմարտություն: Այդ լրատվամիջոցներից անգլիական «Գարդիանը» թերեւս հունիսի 2-ի համարում հրապարակել է ֆոտոլրագրող Դեյվիդ Լիվինի լուսանկարները, որոնք փաստում են «Ադրբեջանում տարիներ շարունակ աճող աղքատությունն ու սովի եւ աղքատության դեմ հազարավոր ադրբեջանցիների ապարդյուն պայքարը»:
Մեկնաբանելով Լիվինի լուսանկարներն ու դրանց առնչությամբ «Գարդիանի» հրապարակումը, թուրքական «Դունյա բյուլտենի» լրատվական գործակալությունը նույն օրը գրել էր. «90-ականների սկզբներին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Ադրբեջանը պատերազմի մեջ մտավ Հայաստանի հետ: Այդ պատերազմում նա կորցրեց իր տարածքի 16 %-ը: Շուրջ 600 հազ. ադրբեջանցի ստիպված լքեց իր օջախը: Առ այսօր երկրում հազարավոր ադրբեջանցիներ անօթեւան են: Հատկապես Բերդաալի շրջանում բնակվողները փորձում են իրենց թշվառ գոյությունը պահպանել չնչին միջոցներով: Չնայած նավթի պաշարների, սննդամթերքի գների հարաճուն աճը Ադրբեջանում սպառնալիքի տակ է դրել հասարակության պարենային անվտանգությունը»:
Հուլիսի 23-ին, հետեւելով «Գարդիանի» օրինակին, մեկ այլ ճշմարտություն էլ բացահայտում է BBC-ն, որի մասին ահա թե ինչ է գրում Ստամբուլի «Հայթերթ» կայքէջը. «BBC-ի տվյալներով, ադրբեջանական կառավարությունը Բաքվում անվճար բնակարաններ է հատկացնում լրագրողներին: Որոշ շրջանակներ, ներառյալ իրավապաշտպանները, դա գնահատում են լրատվամիջոցների վրա վերահսկողությունն ուժեղացնելու դրսեւորում: Նրանք ասում են, որ անվճար բնակարանների հատկացումը ոչ այլ ինչ է, քան երկրում խոսքի ազատության եւ իշխանությունների քննադատության դեմ ուղղված կաշառք: Սակայն կառավարությունը դա բացատրում է սոցիալական պաշտպանվածությանը նպաստելու ծրագրով, իսկ նախագահի ներկայացուցիչը պնդում է, որ լրագրողներն ազատ են խոսքի ազատության հարցում: Ավելին, Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, բնութագրելով լրագրողներին որպես «ազգային, բարոյական եւ երկրի շահերը պաշտպանող տարր», հայրենասեր եւ պետականամետ լինելու կոչ է արել նրանց: Այդ ընթացքում Ադրբեջանում գործող «Պատերազմի լուսաբանման եւ խաղաղության» ինստիտուտի տնօրեն Սամիրա Ահմեդբեյլին հարցի առնչությամբ հետեւյալ հայտարարությունն է արել. «Հայրենասեր լինել տվյալ պարագայում նշանակում է գրել դրական հոդվածներ եւ չզբաղվել քննադատությամբ: Այդ իսկ պատճառով էլ ճիշտ բաներ գրող լրագրողներին ձերբակալում են: Եթե լրագրողը փորձում է բարձրացնել երկրի առջեւ ծառացած անհետաձգելի խնդիրները, ապա նա, ըստ կառավարությանՙ չի սիրում իր երկիրը: Ի վերջո, նրան համարում են Հայաստանի օգտին լրտեսություն անող անձնավորություն»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: