Sunday, July 31, 2011

Ռուսաստանը Վրաստանի հետ ռազմական հակամարտության ժամանակ ռմբակոծել է նաեւ Ադրբեջանը. Մամեդով

News.am. 30-7-2011- Ռուսաստանը 2008թ օգոստոսին Վրաստանի հետ ռազմական հակամարտության ժամանակ մարտական ուժեր է տեղափոխել Ադրբեջանի տարածքով, ինչի վերաբերյալ «նախագահը եւ նրա շրջապատը» լռում են: Այդ մասին ադրբեջանական Объектив ТВ-ի հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է Բաքվի ռազմական վերլուծական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլդր Մամեդովը` հիշեցնելով, որ Ռուսաստանի կողմից վարձակալմամբ շահագործվող Գաբալայի ռադիոտեղորոշիչի գոյությունը նշանակում է 1400 ռուս զինվորների մշտական ներկայություն Ադրբեջանի տարածքում: Փորձագետի խոսքով` դա բացասական գործոն է:
Ըստ նրա` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում` Ադրբեջանի արեւմտյան մասում, 2008թ օգոստոսի հակամարտության ժամանակ նետվել է 12 ռումբ, որոնցից 4-ը պայթել է:

No comments: