Sunday, July 31, 2011

Փորձագետ. Թուրքիան հարեւանների համար փակում է ջուրը

News.am. 30-7-2011- Հայաստանը անարդյունավետ է տնօրինում իր ջրային ռեսուրսները։ Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց աշխարհագրական գիտությունների դոկտոր Աշոտ Խոյեցյանը։
Նրա խոսքով, յուրաքանչյուր տարի Հայաստանի միլիադավոր խորանարդ մետրերի հասնող ջրային պաշարների մեծ մասը գնում է հարեւան հանրապետություններ։
«Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ջրային ռեսուրսների 40-50 տոկոսը ձեւավորվում է Հայաստանում,սակայն մենք մեր ջուրը երբեմն թողնում ենք «ինքնահոսի»»,- ավելացրեց նա։
Թուրքիան, հակառակը, ունենալով ֆինանասական եւ տեխնիկական մեծ հնարավորություններ, Տիգրիսի եւ Եփրատի վերին հոսանքներում՝ Սիրիայի եւ Հորդանանի ջրի հիմնական աղյուր հանդիսացող հատվածում, հզոր հիդրոտեխնիակական հանգույցներ են տեղադրել եւ ամռանը, որպես ազդեցության միջոց, փակելով ջրի հոսքը՝ կարող է սուր ճգնաժամի մեջ գցել այդ երկրներին»,- նշեց նա։

No comments: