Friday, July 15, 2011

Քլինթոնը ժամանել է Թուրքիա

Tert.am. 15-7-2011- ԱՄՆ պետքարտուղար Հիրալի Քլինթոնը ժամանել է Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Քլինթոնը մասնակցելու է Ստամբուլում կայանալիք Լիբիայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը։
Այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը մասնավորապես քննարկելու են Լիբիային և Սիրիային վերաբերող հարցեր։
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպելու է նաև Ժողովրդա–հանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։

No comments: