Friday, July 15, 2011

Դավութօղլուն ու Ռասմուսենը քննարկել են Լիբիայի հարցը

HayNews.am.15-7-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպում է ունեցել Ստամբուլ ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենի հետ, տեղեկացնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը:
Թուրքիայի արտգործնախարարի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը տևել է 2,5 ժամ: Հանդիպման հիմնական թեման եղել է Լիբիայում ստեղծված իրավիճակը:
Դավութօղլուի և Ռասմուսենի հանդիպումը պաշտոնական չի եղել:

No comments: