Thursday, July 28, 2011

Անկարան Մոսկվայից պահանջելու է իջեցնել գազի գինը

Tert.am. 28-7-2011- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը գազի գնի առնչությամբ որոշ զեղչեր է արել իտալական Edison ընկերության համար, Թուրքիան նույնպես պահանջելու է «Գազպրոմից» իջեցնել գազի գինը։ Այս մասին գրում է թուրքական «Զաման» օրաթերթը։
Ըստ թուրքական պարբերականի՝ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը երեկ Անկարայում Անկախ արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է նաև «Գազպրոմի» հետ բանակցությունների ընթացքի մասին։
Թուրք նախարարն ասել է, որ բանակցությունների ժամանակ թուրքական կողմը «Գազպրոմից» պահանջելու է իջեցնել գազի գինը։

No comments: