Saturday, July 2, 2011

Դիմում-նամակ արցախյան գոյամարտի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արծվիկ Սևումյանի նախաձեռնող խմբի կողմից

Հարգելի´ հայրենակից, մեզանից յուրաքանչյուրը յուրովի է սիրում Հայրենիքը, և մեզ բոլորիս միացնողը հենց այդ անսահման սերն է:
Արցախյան գոյամարտի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արծվիկ Հրաչիկի Սևումյանը այն երիտասարդներից մեկն է, ով արցախյան պատերազմի տարիներին չերկմտեց և իր կյանքը դրեց Հայրենիքի զոհասեղանին:
Ա. Սևումյանը ծնվել է 1967թ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Շեխեր գյուղում: 1990թ անդամագրվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատին: Բացի գյուղի պաշտպանությունից նա` որպես հետևակի զինվոր, մասնակցել է Ֆիզուլու, Հորադիզի, Աղդամի, Մարտակերտի և Քարվաճառի շրջանների ազատագրման շուրջ երկու տասնյակ մարտական գործողությունների: Պատերազմի ժամանակ /1993թ/ թշնամու արձակած արկի ստացած բեկորային վիրավորման հետևանքով այժմ նա ծանր հաշմանդամ է և մեր բոլորի աջակցության կարիքն ունի: Վերջին ժամանակներս Արծվիկ Սևումյանի առողջությունը սկսել է վատթարանալ, և բուժման նպատակով նրան պետք է շտապ Իսրայել տանել /Խադասսա հիվանդանոց, Երուսաղեմ/ հակառակ դեպքում հետևանքը կլինի անդառնալի: Այդ նպատակով անհրաժեշտ է 42 հազար ԱՄՆ դոլար: Քանի որ խոսքը պատկառելի գումարի մասին է, մենք` նախաձեռնող խմբի անդամներս, կոչով դիմում ենք բոլորին Ձեր համեստ մասնակցությամբ աջակցել` մեր ազատամարտիկի կյանքը փրկելու համար:
Արծվիկ Սևումյանը 2008թ ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է §Մարտական ծառայություն¦ մեդալով:
Ամուսնացած է, ունի երեք անչափահաս երեխաներ` երկու տղա ու մեկ դուստր, և ընտանիքով հանդերձ ապրում է Մարտունու շրջանի Շեխեր գյուղում:

No comments: