Այս ամառ հայ զբոսաշրջիկները փոխել են իրենց հանգիստը կազմակերպելու աշխարհագրությունը։ Հիմա նրանք նախընտրում են Բուլղարիան, Թունիսն ու Վրաստանը։ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյաննի խոսքով, հայ զբոսաշրջիկն ավելի ճաշակով է դարձել ու կրկնակի խստապահանջ։ Թե ինչու են այս տարի Անթալիա մեկնողները պակասել, Մեխակ Ապրեսյանը բացատրում է. «Դա ոչ թե պետական մակարդակով դեմն առնել է, այլ ավելի շատ հասարակության մակարդակով է։ Հասարակությունը սկսում է գիտակցել, տարբերակել որակյալն անորակից, լավը վատից ու իր ճաշակի համեմատ ընտրություն է կատարում»։
Friday, July 1, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment