Tuesday, July 26, 2011

.Բաքվում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունը` անտեղի ու անմիտ զավեշտ է:

Bnaban.am. 25-7-2011- Երկուշաբաթի, 25 Հուլիս 2011 23:28 Գրել է Ar(k)tur 0 Comments Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մետյու Բրայզան, չնայած իր ազգակցական կապերի (դեսպանի տիկինը թրքուհի է-խմբ.) վատ գիտե տարածաշրջանի պատմությունը, հայտարարեց «Ասկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն Լեվոն Մելիք-Շախնազարյանը , մեկնաբանելով Ադրբեջանի հասարակության կրոնական հանդուրժողականության հետ կապված Բրայզայի հայտարարությունը:
Հիշեցնենք , որ հուլիսի 23-ին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան նշել էր, որ վերջերս եղել էր Բաքվի հայկական եկեղեցում: « Ես հավատում եմ, որ կգա ժամանակ, երբ Բաքվի հայկական եկեղեցին կբացի իր դռները ծխականների առջև: Ես բավարարված եմ կրոնական հուշարձանների նկատմամբ իշխանության ու քաղաքացիների վերաբերմունքից» ,_ հայտարարել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը:
« Սատմբուլում` Սբ.Սոֆիայի եկեղեցին վաղուց բացել է դռները այցելուների համար, Գանձակում (Ադրբեջան) որերորդ տարին գործում է Սբ,Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը բաց է մահմեդականության սուննի չյուղը դավանողների համար: Եթե Բրայզան ի նկատու ունի եկեղեցիների այսպիսի «բաց դռներ», ապա դա լիովին հավանական է» ,_ նշեց փորձագետը:
Ցանկացած պարագայում, համարում է Մելիք-Շահնազարյանը, Բրայզայի գտնված պետությունում, որտեղ դպրոցական նստարանից պատվաստվում է ատելություն հայ ժողովրդի նկատմամբ, որտեղ ամեն մի գիտական կամ գիտականին մոտ աշխատություն պարտադիր կերպով պետք է պարունակի հայ ժողովրդի նկատմամբ ատելության տարրեր, քրիստոնեական եկեղեցու դռները կարող են բացվել միայն, Ալիեվի կողմից անընդմեջ բարձրաձայնվող ռազմական սպառնալիքի իրականացման փորձի պայմաններում: Այդ դեպքում, համոզված եմ, Հայկական Բանակը, որը մի անգամ հավատաց Հեյդար Ալիեվի երդվյալ հավաստիացումներին ու աղերսներին, կհասցնի իր հաղթանակը ` տրամաբանական ավարտին: Ինչպես քանիցս հավաստիացրել եմ, Ղարաբաղի նկատմամբ ագրեսիայի վերսկսման դեպքում, պատերազմը կավարտվի այնտեղ, որտեղ ծրագրվել է ` Բաքվում: Այդ դեպքում այդ եկեղեցին էլ կբացի իր դռները ծխականների առաջ, և կվերականգնվեն տեղի քարուքանդ արած քրիստոնեական գերեզմանները: Հակառակ դեպքում, Բրայզայի հայտարարությունը կարելի է ընկալել , որպես անտեղի ու անմիտ մի զավեշտ:

No comments: