Monday, July 4, 2011

ԵԱՀԿ-ն իր հերթական դիտարկումը կանցկացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում

News.am. 4-7-2011- ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, հուլիսի 5-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի կունենա հերթական դիտարկումը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԼՂԳ ԱԳՆ-ից:
Ադրբեջանի կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ անձնական օգնական Ուիլյամ Փրայորը:
Ղարաբաղի կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը եւ դաշտային օգնական Անթալ Հերդիչը:

No comments: