Friday, July 15, 2011

Իսպանիան թույլ է տալիս ժխտել Հոլոքոստը

News.am. 14-7-2011- Իսպանիայի Բարձրագույն դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի` Հոլոքոստւ ժխտումը չի կարելի համարել հանցագործություն: Սույն գործով դատաքննությունը տեւել է մի քանի տարի, հայտնում է MIGnews.com-ը: Վերոնշյալի հետ կապված դատավորները հայտնում են. «Ոչ մի մարդ կամ մարդկանց խումբ իրավունք չունի վիրավորվել այն բանից, որ ուրիշները ազատորեն արտահայտում են իրենց տեսակետը»:
Այսուհետ Իսպանիայում դատական հետապնդման չեն ենթարկվի մարդիկ, ովքեր կկարծեն, թե. «Գերմանացիները բոլոր հիմքերն ունեին հրեաներին ողջակիզելու համար», «Գերմանացիները երբեք չեն ողջակիզել հրեաներին», «Սեւամորթները մարդկության սոցիալական ու մշակութային աստիճանակարգի ամենաստորին աստիճանում են»: «Բոլոր այս համոզմունքները տհաճ են, սակայն ժամանակակից սահմանադրական պետությունում դրանց պատճառով մարդկանց չպետք է պատժել»,-նշել է դատավոր Ադոլֆո Պրեգո դե Օլիվեր Տալիվարը:

No comments: