Friday, July 15, 2011

Թուրքիայում իշխող եւ քրդական կուսակցության պատգամավորների միջեւ բանակցություններն արդյունք չեն տվել

News.am. 14-7-2011- Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության պատգամավորների միջեւ երդման հետ կապված խնդիրը լուծելու համար սկսված բանակցություններն անարդյունք են ավարտվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ բանակցությունների 2-րդ օրը, երբ քրդական կուսակցության պատգամավորները բարձրացրել են Հաթիփ Դիջլեյի եւ KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) դատավարության հետ կապված կարգավորման ծրագրեր, իշխող կուսակցության պատգամավորները լքել են բանակցությունները։
Տապալված բանակցություններից հետո Սիիրթից ընտրված քուրդ կին պատգամավոր Գյուլթան Քըշանաք հայտարարել է, թե իրենք չեն պատրաստվում հրաժարվել բոյկոտից եւ մոտակա 2 օրում չեն էլ երդվելու խորհրդարանում։
Նշենք, որ Քրդական կուսակցությունը բոյկոտի որոշումը կայացրել է, այն բանից հետո, երբ Ընտրական բարձրագույն խորհուրդը պատգամավոր չի գրանցել Դիարբեքիրից ընտրված Հաթիփ Դիջլեյին։

No comments: