Sunday, July 31, 2011

Հակամարտության առկախությունը`նպաստում է Հայոց Բանակի ամրապնդմանը

Bnaban.am.31-7-2011- Գոյություն ունեցող աշխարհաքաղաքական մարտահրավերներն ու լեռնային-ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման ձգձգումը նպաստում են հայակական պաշտպանական համակարգի մշտական ամրապնդմանն ու կատարելագործմանը, այս մասին հուլիսի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի շրջանավարտներին ավարտական դիպլոմներ հանձնելու տոնական արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը:
Պաշտպանության նախարարն իր խոսքում նկատել է, որ ներկա պահին Հայաստանի ռազմական ուժերի զարգացման շրջանակներում մշակվում են զինվորական պաշտոնի նշանակման ու ծառայողական առաջխաղացման ավելի արդարացի, ճկուն ու թափանցիկ կառուցվածքներ: «Վստահ եղեք, որ բարեխիղճ զինծառայողների համար, ծառայողական կայուն աճը ապահովված է»,- ասաց Օհանյանը:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով, այսօր զինվորական գիտության զարգացման արդյունքում զգալիորեն կրճատվել են մարտական գործողություններում ժամանակի ու տարածության գործոնները, սակայն այժմ նույնքան էլ աճել է մարդկային գործոնը` ժամանակի ոգով դաստիարակված հայրենասեր- սպայի: «Այսօր երիտասարդ սպան գտնվում է մեր երկրի ռազմա-քաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում, որի ակնառու օրինակ է հանդիսանում երիտասարդ սպաների համազորային կոնֆերանսը, որին իր մասնակցությունը բերեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը» ,- հավաստեց Օհանյանը:
Անդրադառնալով զինծառայողների կենցաղային խնդիրներին, նախարարը հաստատեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, սպաների և նրանց ընտանիքների խնդիրները շարունակում են մնալ որպես առաջնային նպատակներ պաշտպանական գերատեսչության համար: Դրա հետ մեկտեղ հայրենիքին ծառայելու հաջաղության համար Օհանյանը կարևորեց սպաներիերիտասարդ ու տարեց սերունդների միջև կապերի ակտիվացումը:
«Ես վստահ եմ, որ մոտ ապագայում կկազմակերպվի արդյունավետ համագործակցություն երիտասարդ կադրերի ու մեծ սերնդի սպաների միջև, ինչից կարելի է սպասել միայն լավ արդյունքներ: Սպան ` դա աշխարհայացք է, իսկ զինվորը` կյանքի ապրելաոճ: Զինված ուժերը`հասարակության բացառիկ շերտ են»,- եզրափակեց նախարարը:
Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտը Հայաստանում գործում է արդեն 17 տարի: Ուսումնական հաստատության պատմության մեջ, սա թվով տասներեքերորդ ավարտական կուրսն է: Այս տարի ուսումն ավարտել ու հայակական բանակի շարքերն են համալրել 308 կուրսանտ-լեյտենանտներ, որից 174 մոտոհրաձգային, 91 հրետանավոր, 21 հետախույզ, 10 ինժեներ ու 11 տանկիստ:

No comments: