Sunday, July 31, 2011

Freedom House-ը Ադրբեջանի փոխվարչապետին ցույց է տվել իր տեղը

News.am. 30-7-2011- Freedom House միջազգային կազմակերպությունը, ի դեմս նախագահ Դեւիդ Կրամերի, կտրուկ պատասխանել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ, այդ երկրի փոխվարչապետ Ալի Հասանովին։
Կրամերը մասնավորապես հայտարարել է. «Մինչեւ Freedom House-ի մեթոդոլոգիան եւ իմ օբյեկտիվությունը կասկածի տակ առնելը պարոն Հասանովը եւ նրա գործընկերները պետք է հարց տան իրենց. ինչու են միջազգային դիտորդներն անհանգստացած Ադրբեջանում կատավող իրադարձություններով։
Եթե նրանք ավելի օբյեկտիվ լինեին, կտեսնեին, որ իրենց կառավարությունը չի հարգում մարդու հիմնարար սկզբունքներն ու ազատությունները։
Վերջին անգամ Ադրբեջանում եղել եմ 2008 թվականին՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով օգնականի կարգավիճակում։ Իմ ջանքերը՝ կառուցողական համագործակցություն հարթել իշխանությունների հետ, անհաջողության մատնվեցին։
Այժմ, որպես Freedom House-ի նախագահ, կցանկանայի վերականգնել նախկին փորձերը, եթե վստահ լինեի, որ ադրբեջանական կառավարությունը դրանք լուրջ կընդունի», հայտնում է Turan-ը։
Նշենք, որ Հասանովը հանդես էր եկել Կրամերի հասցեին արված քննադատությամբ՝ նրան մեղադրելով ոչ կոմպետետնտ եւ սուբյեկտիվ լինելու մեջ նրա համար, որ ԱՄՆ կոնգրեսի լսումներում Freedom House-ի նախագահը բարձրացրել էր Ադբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների խախտման հարցը։

No comments: