«Նման բան առաջին անգամ է լինում, երբ համանախագահները համարձակություն չունեցան նախագահների միջև կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ հանդես գալ հայտարարությամբ։ Հենց համանախագահներն են կազանյան հանդիպման ձախողման գլխավոր մեղավորները։ Գիտակցաբար, թե ոչ, բայց համանախագահները կողմերի ստորագրմանը ներկայացրեցին բոլորովին տարբեր փաստաթղթեր։ Նման սխալ չէր գործի նույնիսկ չորրորդ դասարանի աշակերտը։ Պատկերացրեք, որ Ադրբեջանին ներկայացված փաստաթղթի առաջին կետում նշված էր, որ Հայաստանն ազատում է Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները, այնինչ Հայաստանին ներկայացված փաստաթղթի առաջին կետում խոսվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մասին։ Համանախագահները չեն հասկանում, որ այդ սխալը շուտով բացահայտվելու է։ Այդպիսով նրանք ձախողեցին կազանյան հանդիպումը»,– ասել է Ահմեդօղլուն։
Չբացառելով այն հանգամանքը, թե կազանյան հանդիպումը կանխամտածված ձևով է ձախողվել, ադրբեջանցի քաղաքագետը նշել է. «Չի բացառվում, որ ինչ–որ քաղաքական խաղի արդյունքում նրանք դա արել են գիտակցաբար։ Հնարավոր է՝ սկսվել է նոր խաղ Ռուսաստանի հետ, կամ էլ օգտվելով ղարաբաղյան հակամարտությունից՝ փորձ է արվում տարածաշրջանում ազդեցություն գործել ինչ–որ մի պետության, օրինակ, Իրանի վրա։ Սակայն փաստն այն է, որ համանխագահների անարդյունավետությունը ձախողեց կազանյան հանդիպումը»։
Պատասխանելով այն հարցին, թե «Ի՞նչ բովանդակություն են ունենալու համանախագահների նոր առաջարկությունները», Ահմեդօղլուն ասել է, թե անկախ նոր առաջարկություններից Ադրբեջանը փորձելու է խնդիրը լուծել ՄԱԿ–ի մակարդակով։
Ադրբեջանցի քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանն առաջին հերթին փորձելու է հասնել այն բանին, որ «ադրբեջանական օկուպացված տարածքների» հարցը քննարկվի ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանում։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment