Sunday, July 31, 2011

Գյուլ. Թուրքիայում արտակարգ իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն ճգնաժամ չկա

News.am. 30-7-2011- Թուրքիայում արտակարգ իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն ճգնաժամ չկա։ Այսպես է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրաժարականը։
Նա, մեկնաբանելով զինվորական ղեկավարության պաշտոնաթողությունները, ասել է, որ անհանգստանալու պատճառներ չկան։
«Մենք հարգանքով ենք ընդունեցինք նրա որոշումը, թեեւ ցանկանում էինք, որ նա շարունակերծառայությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գյուլը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հուլիսի 29-ին հրաժարական է տվել Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իշիք Քոշաները:
Ըստ թուրքական CNN Türk հեռուստաալիքի, Քոշաները հրաժարականի որոշում է կայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո:
Դիվանագիտական աղբյուրների համաձայն, Էրդողանը Քոշաներին խնդրել է թոշակի գնալ:

No comments: