Thursday, July 14, 2011

Քլինթոնը հանդիպելու է թուրքական ընդդիմության առաջնորդի հետ

Tert.am. 14-7-2011- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպելու է Ժողովրդա–հանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։
Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթի՝ հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 15-ին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հիլարի Քլինթոնը հուլիսի 15-ին երկօրյա այցով ժամանելու է Թուրքիա։
Այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը մասնավորապես քննարկելու են Լիբիային և Սիրիային վերաբերող հարցեր։
Քլինթոնը մասնակցելու է նաև Ստամբուլում կայանալիք Լիբիայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը։

No comments: