Tuesday, July 26, 2011

Սեւրում` Հայկական համագումար կանցկացվի..

Bnaban.am. 26-7-2011- Դեկտեմբեր ամսին, Ֆրանսիական Սևր քաղաքում, հայկական սփյուռքի առաջնորդները պատրաստվում են անցկացնել Արևմտյան Հայաստանի համագուր, որպիսզի Թուրքիային ներկայացնեն մի շարք պահանջներ` կապված 1915 թ-ի իրադարձությունների հետ:
Ինչպես թուրքական «Հուրիեթ» պարբերականին է հայտնել այս համագումարի պատգամավոր` ֆրանսիաբնակ Վարուժան Կյուրեղյանը, «արևմտյան հայերը պահանջներ ունեն Թուրքիայից»: «Մի ողջ ժողովուրդ ու մի ողջ երկիր է ոչնչացվել XX դարասկզբին» ,_ ասել է նա:
Հայկական սփյուռքը ներկայացնող մոտ 200 մարդ է մասնակցելու Համագումարին, որն առաջին անգամ անցկացվել է 90 տարի առաջ: Կյուրեղյանի խոքերով, աշխարհի բոլոր ծայրերից հավաքված հայերն` իրենց պահանջները փորձառու իրավաբանների օգնությամբ նախ ներկայացնելու են Թուրքիային, ապա նաև միջազգային օրենքներին համապատասխան` ամբողջ աշխարհին:
Համագումարի անցկացման վայրը խորհրդանշական է: Այստեղ է հենց , Առաջին աշխարհամարտից հետո ստորագրվել պայմանագիր` իր հեգևարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության և Դաշնակից պետությունների միջև: Պայմանագի, որն այդպես էլ չկիրառվեց, քանի որ 1923 թ-ին նենգաբար փոխարինվեց ապօրինաբար կնքված Լոզանի պայմանագրով, որն էլ հավստում է Թուրքիայի ներկայիս սահմանը:
Շարունակելով թուրքական քարոզչությունը` տարաձայնության սեպ խրելու Հայաստանի Հանրապետության ու Հայկական սփյուռքի միջև, համագումարի անցկացումը «Հուրիյեթ»-ը մեկնաբանում է , որպես «տարբերակում սփյուռքին վերաբերող խնդրի ու հայ-թուրքական հաշտեցման գործնթացի խնդրի», ասելով, թե «Հայաստանն անկախ հանրապետություն է» և իբր «իր շահերից ելնելով, պետք է լավ հարաբերություններ հաստատի իր բոլոր հարևանների, այդ թվում` Թուրքիայի հետ»:
Հիշեցնենք սակայն «Հուրիեթ»-ի անտեղյակ մեկնաբանին, որ Հայաստանի Հանրապետության բնակչության գերակշիռ մասը նույնպես` Համիդյան, Օսմանյան ու Երիտթուրքական ջարդերից մազապուրծ Հայերի սերունդներն են, և աշխարհիս երեսին բնակվող ամեն մի Հայ պահանջատեր է` Թուրքիայի կատարած, մարդկության պատմության մեջ առաջին Ցեղասպանության պատժի ու Հայրենատիրության հարցերում:

No comments: