Tuesday, August 2, 2011

Ադրբեջանում մտադիր են քաղաքականացնել «Եվրատեսիլ-2012»-ը

Panorama.am. 2-8-2011- «Համայն Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության (BAXCP) առաջնորդ Գուդրաթ Հասանգուլիեւը կոչ է արել բոլոր ցանկացողներին «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթից առաջ միանալ եւ աջակցել «Ազատ երաժշտություն` հողերը բռնազավթված երկրում» արշավին: Այս մասին հայտնում է pia.az-ը:
Ինչպես երեւում է` Ադրբեջանում մտադիր են քաղաքականացնել «Եվրատեսիլ-2012»-ը եւ, օգտվելով առիթից, սադրիչ բնույթի արշավ սկսել Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ:

No comments: