Tuesday, August 2, 2011

Վրաստանը մտադիր է օրինականացնել մարիխուանան. մամուլ

Tert.am. 2-8-2011- Վրացական «Ալիա» թերթը գրում է, որ Վրաստանի իշխանությունները մտադիր են օրինականացնել մարիխուանայի օգտագործումը օտարերկրացիների համար։ Նրանք կկարողանան այն գնել զբոսաշրջային կենտրոններում ու այլ հատուկ հատկացված հաստատություններում։
«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ, օրենսդրական փոփոխության հիմնական նախաձեռնողը «Իմեդի» հեռուստաընկերության ղեկավար, Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Գեորգի Արվելաձեն։
Իշխող կուսակցության երկայացուցիչները հերքել են օրենսդրական փոփոխության մասին լուրը։
Վրացական լրատվամիջոցները նշում են, որ մարիխուանայի օրինականացումը զգալիորեն կավելացնի զբոսաշրջիկների հոսքը երկիր։ Բացի այդ, օրինականացումից հետո իշխանությունները ավելի հեշտությամբ կկարողանան վերահսկել այս ոլորտը։
Փոփոխության հակառակորդներն իրենց հերթին շեշտում են , որ արգելքի վերացումից հետո Վրաստանում կտրուկ կաճի թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողների թիվը։
Ներկայումս մարիխուանայի աճեցումն ու օգտագործումն արգելված են Վրաստանում։

No comments: