Saturday, August 13, 2011

20-ամյա փաստացի անկախություն

Bnaban.am. 13-8-2011- Հակամարտության հիմնական կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ է միայն հնարավոր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացում իրական առաջխաղացում : Այս մասին երեկ` հետսովետական տարածաշրջանի և Եվրոպայի 10 երկրներց եկած ուսանողների խմբի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար `Վասիլի Աթաջանյանը:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը, ողջունելով հյուրերին Աթաջանյանը նշել է տարբեր երկրների ներկայացուցիչ երիտասարդների կողմից հանրապետություն կատարած այցի կարևորությունն, այն առումով, որ նրանք առերես կծանոթանան Ղարաբաղում իրական եղելությանը և կկազմեն անաչառ կարծիք այդ մասին: Նրա խոսքերով , պաշտոնական Բաքվի մեղավորությամբ, Ղարաբաղի ժողովրդի արդարացի խաղաղ պահանջները, իրավական դաշտից դուրս մղվեցին ռազմական հակամարտության հարթություն: Ընդ որում Աթաջանայանն ընգծեց ԼՂՀ-ի հանդեպ Ադրբեջանի ունեցած հավակնությունների անհիմնությունը, ինչպես պատմական, այնպես էլ իրավական առումներով:
ԼՂՀ արտաքինքաղաքական գերատեսչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ միջազգային հանրությունը հարկ է, որ ճանաչի ԼՂՀ-ի փաստացի 20-ամյա անկախությունը: Վասիլի Աթաջանյանը հերթական անգամ հավաստեց ԼՂՀ ղեկավարության հավատարմությունը` խաղաղությամբ լուծելու ղարաբաղյան հարցը:

No comments: