Saturday, August 13, 2011

Դանիացի ազգայնականներն ընդդեմ թուրքերի

Tert.am. 13-8-2011- Նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկի կողմից իրականացված գործողություններից հետո Դանիայում նորից ակտիվացել է ORG կոչվող ազգայնական կազմակերպությունը, որը պայքար է մղում Դանիան «ներգաղթյալներից մաքրելու համար»։
Ինչպես գրում է թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը, ORG գաղտնի կազմակերպությունը գործում է մոտ 20 տարի։ Տարիներ առաջ ORG–ն Դանիայում մի քանի հակաթուրքական գործողություններ է իրականացրել։ Օրինակ, 2005թ. կազմակերպությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանել է ազգությամբ թուրք պատգամավորության թեկնածու Հուսեին Արաչի ցուցապաստառներն ու ոչնչացրել։ Բացի այդ, պարբերաբար սպառնացել է ազգությամբ թուրք քաղաքական գործիչ Օզլեմ Չեքիքին։
Ըստ «Միլլիյեթի»՝ ORG–ին անդամակցում են պաշտոնյաներ, լրագրողներ, գործարարներ, զինվորներ, սպաներ և ոստիկաններ։

No comments: