Monday, August 8, 2011

Ալեքսանդր Արզումանյանի` «Ազատ դեմոկրատներին» անդամագրվելու վերաբերյալ պաշտոնապես կհայտնեն 3 օրից

Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը շարունակում է ակտիվորեն մասնակցել «Ազատ դեմոկրատներ» նորաստեղծ կուսակցության ժողովներին, իսկ նրա` կուսակցությանն անդամագրվելու հարցի վերաբերյալ երեք օրից հստակ տեղեկատվություն կտրամադրվի: Այս մասին այսօր` օգոստոսի 5-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: «Ներկա դրությամբ, իրադարձությունները զարգանում են, բայց պաշտոնական վերջաբանին չեն հասել»,- նշեց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն անդամակցի նաեւ ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը, Ա. Սեդրակյանը նշեց. «Կարապետ Ռուբինյանն այժմ զբաղված է տարբեր նախաձեռնություններով. Չեմ կարող ուրիշների մասին սպառիչ տեղեկատվություն տալ»:
Նրա խոսքով `«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն այժմ մոտ 1500 անդամ ունի` չհաշված չգրանցված դիմումները:
Նշենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծել են վերջերս ՀՀՇ-ից հեռացած Խաչատուր Քոքոբելյանը, Արարատ Զուրաբյանը եւ այլք:

No comments: