Monday, August 8, 2011

Թուրքաբնակ հայուհին ողջ կյանքը տղամարդ է ձեւացել` ոտնձգություններից պաշտպանվելու համար

News.am. 7-8-2011- Թուրքաբնակ հայուհի Սոնա Պոլատը ողջ կյանքը տղամարդ է ձեւացել` պաշտպանվելու համար գյուղի հարեւանների ոտնձգություններից:
Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ին, 1931թ. Կարսի շրջանի Տելեկ գյուղում ծնված Սոնան 28 տարեկանում հեռացել է ամուսնուց, որը նրան ծեծի ու բռնության է ենթարկել:Մնալով միայնակ, Սոնան տեղափոխվել է Էրզրում, եւ, տղամարդկանց ոտնձգություններից խուսափելու համար, ինքն է տղամարդ ձեւացել: Նա միշտ կարճ սանրվածք է ունեցել ու տղամարդու հագուստ է կրել:
Սոնա Պոլատի անհետացումը վերջերս բացահայտել է թուրքական CNN Turk հեռուստաալիքը:

No comments: