Tuesday, August 16, 2011

Եղիսաբեթ թագուհու թիկնապահներից 465-ը հանցագործներ են

HayNews.am. 16-8-2011- Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարությունը Եղիսաբեթ 2-րդ թագուհու թիկնապահների մեջ հաշվել է 465 հանցագործ՝ դրանց թվում կողոպտիչներ, թմրամոլներ ու բռնաբարողներ:
Պաշտոնական տվյալներով՝ վերջին 4 տարիների ընթացքում Եղիսաբեթ 2-րդի թիկնապահներից 465-ը դատվել են տարբեր հանցանքների համար: Նշենք, որ նրանցից 363-ին, այդ թվում արքայազն Հարրիի բանակային ընկերներից շատերին, ձերբակալել են «հրեշավոր իրավախախտումների» համար:
Փորձագետների կարծիքով՝ թագավորական պահակախմբի մեջ ընդգրկված այս զինվորների վրա բացասական ազդեցություն է թողել Աֆղանստանում անցկացրած ծառայության շրջանը

No comments: