Tuesday, August 16, 2011

Թուրքիան ամերիկյան նորագույն 6 ուղղաթիռ է գնել

Tert.am. 16-8-2011- Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ամերիկյան Boeing ավիաշինարարարկան կոնցեռնի հետ կնքել է պայմանագիր՝ վեց CH-47F Chinook տրանսպորտային ուղղաթիռներ գնելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է Defense News-ը, գործարքի արժեքը կազմել է 400 մլն դոլար։
Ավելի վաղ Թուրքիան նախատեսում էր գնել 14 այդպիսի ուղղաթիռ, սակայն պաշտպանության նախարարության բյուջեի դեֆիցիտի պատճառով ստիպված էր այդ թիվը հասցնել 6-ի։
Ստորագրված պայմանագրի համաձայն՝ ուղղաթիռների մատակարարումը կսկսվի 2013թ. և կավարտվի դրանից մեկ տարի անց։ Chinook-ը կդառնա Թուրքիայի զինված ուժերի առաջին ծանր տրանսպորտային ուղղաթիռը։
Թուրքիայի պաշտպանության նախարարութունը CH-47F-ը գնելու շուրջ բանակցություններ էր վարում 2005թ. մայիսից։

No comments: