Monday, August 15, 2011

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին

«HayNews.am», 15.08.2011: Կամիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայաստանցի 3 զինվորականներին ու 5 քաղաքացիական անձանց: Այս մասին APA գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության մամուլի քարտուղարը:
Նշենք, որ Ադրբեջանում ապօրիինի գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիներն են Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները, որոնք մեկ ընտանիքի անդամներ են, ինչպես նաև զինվորականներ Օհան և Կարեն Հարությունյանները և Գևորգ Թովմասյանը:
ԿԽՄԿ անդամներն, ըստ այդ տեղեկությունների, իրականացրել են գերիների առողջական վիճակի և նրանց կենցաղային պայմանների վերաբերյալ դիտարկում, նրանց հանձնել նամակներ ու վերցրել իրենց հարազատներին հանձնվելիք նամակները:

No comments: