Monday, August 8, 2011

Օգոստոսի 7-ը Նորագույն Ազատագրական Պայքարի Նահատակների օրն է

Իր նվիրյալ նահատակների նկատմամբ հարգանգ չունեցող ժողովուրդը, չգիտի նաև
ազատության արժեքը:

1982 թվականի օգոստոսի 7-ին, ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի բանակ) «Խրիմյան Հայրիկ անձնասպանական ջոկատը» Անկարայի «Էսենպողա» օդանավակայանում իրականացրեց «Կարին» գործողությունը: … օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ: Թուրքերը լրացուցիչ ուժեր բերեցին և օդանավակայանը շրջափակեցին: Հայկական ջոկատը պատանդ վերցրեց 250 ուղևորի, …
Թշնամու զորքը անձամբ ղեկավարում էր Անկարայի զորքերի հրամանատար գեներալ Ռ. Էրգանը: Թուրքական զորքերը խուժեցին օդանավակայանի շենք. ՀԱՀԳ Բանակի մարտիկները պատասխանեցին ձեռնառումբերով և ավտոմատային կրակահերթերով: Թուրքերի արձակած գնդակներից մի քանի պատանդներ սպանվեցին ու վիրավորվեցին: Ջոկատի անդամներից ծանր վիրավորվեց և գերի ընկավ Լևոն Էքմեքչյանը: Ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանը մինչև վերջին փամփուշտ դիմադրելուց հետո ինքնասպան եղավ, իր վերջին փամփուշտով: Ջոկատին զորակցող անդամները անվտանգ վերադարձան իրենց խարիսխները…
1983 թ.-ի հունվարի 29-ին, երկարատև խոշտանգումներից և չարչարանքներից հետո, թուրքական զինվորական դատարանի որոշմամբ կախաղան հանվեց Լևոն Էքմեքչյանը...
«Կարին» գործողությունը առանձնահատուկ նշանակություն ուներ Հայ Ազատագրական Պայքարի համար, որովհետև դա առաջին լուրջ փորձն էր մարտական գործողությունները տեղափոխելու Թուրքիայի տարածք: Այդ գործողության մասին գրեթե բոլոր հայկական խմբավորումները հիացմունքով խոսեցին: Այն մեծ ազդեցություն թողեց նաև սփյուռահայ և հայրենի մտավորականության վրա:
Հավերժ հիշատակ Հայ Ազատագրական պայքարի հին և նոր բոլոր նահատակներին
Ամենայն հայոց բանաստեղծուհիª Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունը նվիրված Լևոն Էքմեքչյանին.



Գիշերային ռեքվիեմ
...Կանձրևե, տղաս... աշունը թաց է,
Ուրկից հայտնվեց կախաղանը այս.
Գիշերը ամբողջ աչքերս բաց են,
Քեզ որտե՞ղ տարան, ի՞նչ արին տղաս:
Անխռով անցավ մեր ողջ ցերեկը,
Մինչ այնտեղ` ճոճվող քո մարմինն էր սառ...
Մեզ համա՛ր էիր որոնում ելքը,
Մոլորված, մոլի սակայն մեզ համար:
Այդ դու՛ չմեռար, մենք ենք մեռածը,
Մենք` մեղկության մեջ հափրացած սերունդ.
Կանձրևե, տղաս... Աշունը թաց է,
Թաց` աչքերուն պես խեղճ, խաբված սերունդ...

No comments: