Saturday, August 6, 2011

Հայազն երիտասարդները վաղը կայցելեն ԱՍԱԼԱ-ի նահատակների գերեզմանոց

Օգոստոսի 7-ը նշվում է որպես ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրման հայ գաղնի բանակ- ՀԱՀԳԲ) նահատակների օր։ Հայազն երիտասարդների միաբանության և ԱՍԱԼԱ-ի անդամները վաղը, ժամը 17-ին երթ կանցկացնեն Եռաբլուրի կամարների մոտից դեպի ԱՍԱԼԱ-ի նահատակների գերեզմանոց: Այս մասին տեղեկանում ենք Միաբանության տարածած հաղորդագրությունից։
Հայազն երիտասարդները հիշեցնում են, որ ՀԱՀԳԲ «Խրիմյան Հայրիկ» անձնասպանական ջոկատը 1982թ. օգոստոսի 7-ին, ժամը 3-ին մտավ Անկարայի «Էսենբողա» օդանավակայան, հարձակվեց ոստիկանատան վրա ու պայթեցրեց այն:
«Զոհվեց 7 զինվոր. օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ: Զոհվածների թվում էին Անկարայի ոստիկանության տնօրենը, անվտանգության ծառայության ութ սպաներ և շարքայիններ, ինչպես նաև մաքսատան ծառայողներն իրենց ղեկավարների հետ միասին:
Օդանավակայանը գրավողների դեմ մարտական գործողություններն անձամբ ղեկավարում էր գեներալ Ռ. Էրգանը:
Իշխանությունները օդանավակայան տարան հայ հոգևորականների ու քաղաքացիական անձանց, ովքեր ջոկատի անդամներին հորդորեցին անձնատուր լինել: Պատասխանը եղավ. «Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայրենիքի ազատագրության ֆիդայիներ՝ պատրաստ մեր կյանքը տալու հայ ժողովրդի ապագայի համար»:
Թուրքական զորքերը խուժեցին օդանավակայանի շենքը. հայերը պատասխանեցին ձեռնառումբերով ու ավտոմատային կրակահերթերով: Թուրքական զորքերի արձակած գնդակներից մի քանի պատանդներ սպանվեցին ու վիրավորվեցին: Ջոկատի անդամներից ծանր վիրավորվեց և ուշագնաց վիճակում գերի ընկավ Լևոն Էքմեքչյանը: Ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանը, երբ զինամթերքն սպառվեց՝ ինքնասպան եղավ. վերջին փամփուշտը պահել էր իր համար: Ջոկատի մյուս անդամներն անվտանգ վերադարձան իրենց խարիսխները: Ընդհանուր հաշվով մարտական գործողությունների ընթացքում սպանվեց շուրջ 40 և վիրավորվեց 113 մարդ:
Լևոն Էքմեքչյանը կախաղան բարձրացվեց Թուրքիայում...»,- նշվում է հաղորդագրությունում։

No comments: