Saturday, August 13, 2011

Կուբայական հեղափոխության առաջնորդը դառնում է 85 տարեկան

Panorama.am. 13-8-2011- Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն այսօր, օգոստոսի 13-ին դառնում է 85 տարեկան: Այդ կապակցությամբ նախատեսված են մի շարք տոնական միջոցառումներ: Հոբելյարին նվիրված գլխավոր միջոցառումը լինելու է 3-ժամյա «Հավատարմության սերենադ» անվանումով համերգը, որը կայանալու է Հավանայի «Կարլ Մարքս» թատրոնում:
Միջոցառումը, որին մասնակցելու են Արգենտինայից, Բուլղարիայից, Չիլիից, Էկվադորից, Պարագվայից, Պերուից, Ուրուգվայից ու Վենեսուելայից ժամանած դերասանենր, ուղիղ եթերով հեռարձակվելու է կուբայական հեռուստատեսությամբ, փոխանցում է «Utro.ru»-ն:
Ֆիդել Կաստրոն մի քանի տարի առաջ հրաժարվել էր բոլոր պաշտոններից: Ներկայիս Կուբան ղեկավարում է նրա եղբայրը` Ռաուլ Կաստրոն:

No comments: