Wednesday, August 3, 2011

Վիլնյուսի քաղաքապետն օրինազանց վարորդների դեմ պայքարում է տանկով

Tert.am. 2-8-2011- Վիլյունիսի քաղաքապետ Արտուրաս Զոուկասը որոշել է կոշտ միջոցներով պայքարել բոլոր այն վարորդների դեմ, ովքեր քաղաքում խախտում են մեքենաների կայանման կանոնները։
Ինչպես տեղեկացնում են լիտվական լրատվամիջոցները, Վիլնյուսի քաղաքապետ Արտուրաս Զոուկասը փողոց է դուրս եկել զրահամեքենայով և անցել սխալ վայրում կայանված Mercedes մակնիշի մեքենայի վրայով, ինչի հետևանքով ավտոմեքենան ջարդուփշուր է եղել։
Զոուկասը մոտեցել է Mercedes–ի ապշահար սեփականատիրոջը, սեղմել նրա ձեռքն ու զգուշացրել. «Մեքենան սխալ վայրում մի կայանեք»։ Այնուհետև ճզմված մեքենան տարածքից հեռացրել են, իսկ քաղաքապետը մաքրել է փողոցը փշրված ապակիներից և հեծանիվով շարունակել ճանապարհը։
Լիտվական ԶԼՄ–ները նշում են, որ Վիլնյուսի քաղաքապետի պայքարն ուղղված է մասնավորապես շքեղ ավտոմեքենաների վարորդների դեմ, որոնք իրենց վեր են դասում օրենքից և թույլ տալիս տարբեր օրինախախտումներ։

No comments: