Wednesday, August 3, 2011

Բացահայտվում են Բին Լադենի սպանության մանրամասները

Մինչ այսօր հանրությանը հայտնի չեն մայիսին Պակիստանում Օսամա Բին Լադենի սպանության բազմաթիվ մանրամասներ:
New Yorker պարբերականը հրապարակել է Նիքոլաս Շմիդլի ցնցող մանրամասնություններով հագեցած հոդվածը :
«... Սեպտեմբերի 11-ից 9 տարի, 7 ամիս և 20 օր անց ամերիկացին սեղմեձ ձգանը, որպեսզի դադրեցնի Բին Լադենի կյանքը: Առաջին ռաունդում 5.56 մմ գնդակը հարվածեց Բին Լադենի կրծքին: Քանի, որ նա ընկավ մեջքի վրա (նա) երկրորդ ռաունդում կրակեց նրա գլխին` հենց ձախ աչքի վերևին: Ռադիոսարքով նա հաղորդեց… Հանուն Աստծո և երկրի` Ջերոնիմո, Ջերոնիմո, Ջերոնիմո: Ջերոնիմո` E.K.I.A (Թշնամին սպանված է գործողության ընթացքում)», - նկարագրում է Շմիդլը: Նշենք, որ «Ջերոնիմոն» Օսամայի մատնանշող գաղտնի կոդն էր:
Պատմությունից հայտնի են դառնում այլ մանրամասներ: Օրինակ, որ գործողությանը մասնակցում էին 25 ծովային հետևակայիններ, թարգմանիչը և Կայրո մականունով մի շուն: Ծովային հետևակայինները, ովքեր հատուկ վեցերորդ թիմից էին, իջել էին երկու «Սև Բազե» ուղղաթիռներով Բին Լադենի ճամբարի շրջակայքում:
Ավելի ուշ մարտիկների հետ հանդիպել էր Նախագահ Օբաման, և իրեն եռաչափ մոդելավորման օգնությամբ ներկայացվել էր գործողությունը: Նախագահի ընդունելությանն էր արժանացել նաև մեծ դեր խաղացած Կայրոն:

Տեղեկացնում է «Առաջին Լրատվական»-ը:

No comments: