Wednesday, August 17, 2011

Հրապարակվել են Լիբանանի սպանված վարչապետ Հարիրիի սպանության հետաքննության արդյունքները

Tert.am. 17-8-2011- Լիբանանում 2005թ. սպանված վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով տրիբունալը հրապարակել է մեղադրական արձանագրության նյութերը։
47-էջանոց փաստաթուղթը հրապարակվել է տրիբունալի էջում։ Տեքստը հրապարակելու որոշումն ընդունվել է ահաբեկչության հարցով մինչդատական գործընթացի ընթացքում։
Ահաբեկչության հետաքննության առաջին արդյունքները հայտնի դարձան 2011թ. հուլիսի վերջին, երբ տրիբունալը հայտնեց սպանության 4 կասկածյալների անունները, որոնք բոլորն էլ շիական «Հիզբուլլահ» շարժման անդամներ են։ Անունների հրապարակումից հետո Լիբանանի իշխանություններին նրանց ձերբակալելու հրահանգ տրվեց, սակայն «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարեց, որ նրանք ոչ մի դեպքում չեն ձերբակալվի։
«Հիզբուլլահը» բազմիցս հերքել է իր մասնակցությունն ահաբեկչությանը և դրանում մեղադրում է Իսրայելին։
Ռաֆիկ Հարիրին սպանվել է 2005թ. փետրվարի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, երբ նրա մեքենայի առաջ գործի է դրվել պայթուցիկ սարքը։ Ահաբեկչության հետաքնության համար Հոլանդիայի Լեյդշենդամ քաղաքում կազմվել է ՄԱԿ-ի հատուկ տրիբունալ։

No comments: