News.am. 27-8-2011- «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի առթիվ Ադրբեջանի Բաքու քաղաքի Բայըլ ավանում բնակարանների քանդման աշխատանքները արագացվում են. Դրոշի հրապարակի 9 հարկանի բնակելի շենքն արդեն սկսել են քանդել, այդ մասին գրում է ադրբեջանական «Մուսավաթ» թերթը եւ հավելում, որ քաղաքացիական բնակչությունից բացի շենքում 50 սպայական ընտանիք է բնակվում:Ուշագրավ է, որ այդ սպաների անունը չկա այն ցուցակում, ըստ որի` նախատեսվում է փոխհատուցում տրամադրել բնակիչներին: «Շենքում բնակվելու ժամանակ վճարել ենք կոմունալ ծախսերի համար, սակայն օրերս հայտնի դարձավ, որ 9 հարկանի շենքում ապրող սպայական ընտանիքների անունը չկա փոխհատուցվող բնակիչների ցուցակում: Դա կաշառակերություն է, խոսքը միլիոնների մասին է:
Այդ բնակարանները սեփականշնորհելու համար հսկայական քանակությամբ փողեր են յուրացրել: Մի խոսքով, պաշտպանության նախարարությունը, խոչընդոտելով այդ բնակարանների սեփականաշնորհմանը, մեզ դժվար կացության մեջ է դրել»,- «Մուսավաթ»-ին հայտնել է սպաներից մեկը:
Աղբյուրը հայտնում է, որ 2006 թ. նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած օրենքով, սպաներին թույլատրվում էր սեփականաշնորհել բնակարանները, սակայն պաշտպանության նախարարության համապատասխան մարմինները ուշադրություն չեն դարձրել այդ դրույթի վրա եւ թույլ չեն տվել վերոնշյալ հասցեում բնակվող սպայական ընտանիքների իրականացնել սեփականաշնորհման գործընթացը: Այդ պատճառով այդ ընտանիքները կարող են փողոցում հայտնվել:
«Երեք միլիարդանոց ռազմական բյուջե ունեցող բանակը իր սպաներին փողոց է նետում, եւ դա նվաստացուցիչ է»,- եզրակացնում է ադրբեջանական բանակի սպան:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment