Tert.am. 27-8-2011- Ադրբեջանցի երգչուհի Ֆիդան Գաջիևան առաջիկայում իր ունկնդիրներին կներկայացնի «ադրբեջանցի ժողովրդի առաջնորդ» Հեյդար Ալիևին նվիրված ստեղծագործություն։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական aze.az գործակալությունը, ձոն-երգը կոչվում է «Սենսիզալիք» («Առանց քեզ»)։Ստեղծագործության հեղինակների խոսքերով՝ սկզբում երգը կհնչի ադրբեջանական հեռուստատեսության եթերում, այնուհետև նախատեսվում է տեսահոլովակ նկարահանել։
Հարկ է նշել, որ նախկինում նույնպես ադրբեջանում տեսահոլովակներ են նկարահանվել Ալիևի և նրա ընտանիքի մասին։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment