News.am. 12-8-2011- Օրերս Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մերձակայքում գտնվող սեփական տներից մեկում անց է կացվել մաֆիոզ ընկերությունների ղեկավարների հավաքույթ:«Միեւնույն սեղանի շուրջ են հավաքվել Ադրբեջանի այնպիսի ճանաչված օլիգարխներ, ինչպիսիք են տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը, Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովը, Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը, նախագահի անձնական անվտանգության ծառայության պետ Բեյլար Այուբովը եւ այլ ազդեցիկ պաշտոնյաներ», հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` նշելով, որ Զիյա Մամեդովը շինարարական սեկտորի կապակցությամբ քննադատել է Քեմալադին Հեյդարովին եւ հարցրել, թե ինչու է ԱԻ նախարարությունը արհեստական արգելքներ ստեղծում ZQAN հոլդինգի գործունեության համար:
Դրանի հետո տրանսպորտի նախարարն արժանացել է ԱԻՆ ղեկավարի նախարարի կոշտ պատասխանին: Վերջինս մասնավորապես շեշտել է, որ ԱԻՆ-ը միայնակ է վերահսկում երկրում ընթացող բոլոր շինարարական աշխատանքները, այնպես ինչպես տրանսպորտի նախարարը` երկրի ճանապարհները:
Նշենք, որ խոշոր շինարարական ընկերությունը` ZQAN հոլդինգը, պատկանում է Զիյա Մամեդովի որդուն` Անար Մամեդովին, իսկ վերջերս նրա ընկերության գործունեության լրջորեն խոչընդոտում է Ադրբեջանի «արտակարգ» նախարարը` թույլ չտալով ընդարձակել նրա ազդեցության ոլորտը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment