Wednesday, August 3, 2011

Ֆեյսբուքցիները կոչ են անում փակել ռուսական միգրացիոն կենտրոնները

Tert.am. 2-8-2011- Facebook սոցիալական ցանցում բացվել է Հայաստանում ռուսական միգրացիոն գրասենյակների փակման կոչով խումբ, որն այս պահին ունի 347 անդամ:
Խմբի անդամները խիստ քննադատության են արժանացնում Ռուսաստանի վարած քաղաքականությունը Հայաստանում, որի հետևանքով երկրում զգալի չափերի է հասել արտագաղթը:
Այսպես, օրինակ, օգտատերերից մեկը գրում է, որ իր տպավորությամբ՝ «Ռուսաստանի ներկայիս քաղաքական էլիտան ամեն ինչ անում է, որ հայերը իրենցից հիասթափվեն, երես թեքեն, իսկ մենք ոչ մի կերպ չենք ուզում հրաժարվել «օրհնվի էն սհաթը» կարգախոսից»:
Խմբի կարգախոսը հետևյալն է. «Հայեր, մնացեք Հայաստանում, ապրեք Հայաստանում և աշխատեք Հայաստանի համար. Մենք ձեր բոլորի կարիքն ունենք»:

No comments: