Thursday, August 11, 2011

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իրանին

Tert.am.11-8-2011-Բաքուն Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի խոսքերի համար բողոքի նոտա է հղել Թեհրանին։ Այս մասին տեղեկացնում է SalamNews–ը։
Այսօր Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել Բաքվում Իրանի դեսպան Մուհամմեդբագիր Բահրամին, որին ներկայացվել է բողոքի նոտա։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը, անդրադառնալով Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի՝ Ադրբեջանի հասցեին հնչեցրած քննադատություններին, ասել էր. «Ադրբեջանի քաղաքականությունը հիմնված է մյուս ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա։ Դրան զուգահեռ մենք թույլ չենք տա որևէ մեկին միջամտել Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերին»։

No comments: