News.am. 28-8-2011- WikiLeaks –ը հրապարակել է Երեւանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունների հերթական «խմբաքանակը»: Դրանցից մեկը մանրամասն անդրադառնում է Հայաստանի եւ Իրանի միջեւ գազատարի կառուցմանը:
«Հայաստանի իշխանություններն առաջարկում են Իրանից Հայաստան գազմուղ անցկացնել` որպես էներգիայի գոյություն ունեցող աղբյուրներին այլընտրանքային միջոց: Սակայն որոշ կարեւոր գործոններ, այդ թվում` գազի սակագինը եւ գազամուղի չափը, առաջարկվող գործարքում չեն հիշատակվում` մատնացույց անելով, որ գազամուղն ավելի շատ կառավարության ցանկությունն է, քան իրականցվելիք նպատակ»,-ասվում է 2004թ. փետրվարի 24 –ի հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանն արդեն վաղուց Իրանից պոտենցիալ գազամուղի կառուցման հույս է փայփայում` «որպես էներգամատակարարման երաշխավորման միջոց` ատոմային էլեկտրակայանի անխուսափելի փակումից հետո»:
«Իրանական գազի պահանջարկը Հայաստանում այնքան մեծ չէ, որպեսզի արդարացնի գազատարի կառուցման ծախսերը: Շինարարությունն իմաստ կունենա, եթե ֆինանսավորվի արտասահմանից (հնարավոր է ԱԷԿ-ի փակման դիմաց) կամ էլ եթե Ռուսաստանից մատակարարվող գազի գինն այնքան բարձրանա, որ գազատարը մրցունակ դառնա մասնավոր ներդրողների համար:
Կանխատեսելով ԱԷԿ-ի անխուսափելի փակումը, Հայաստանը ծրագրում է իրականցնել այնպիսի ռազմավարություն, որը թույլ կտա նվազեցնել Վրաստանի տարածքով անցնող գազատարից կախվածությունը:
Սակայն քանի դեռ կառավարությունը չի ցանկանում սպառողների վրա լրացուցիչ ծախսեր դնել, իսկ առաջիկայում էլ միջազգային ֆինանսավորում չի կանխատեսվում, հայ-իրանական նախագիծը հազիվ թե տեղից շարժվի»,-ասվում է հաղորդագրությունում:

No comments:
Post a Comment