Sunday, August 28, 2011

«ՖԱՐՍ». ՀՀ Նախագահը բարձր է գնահատել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ Իրանի ունեցած հավասարակշիռ դիրքորոշումը

Panorama.am. 27-8-2011- ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյյեդ Ալի Սաղայիանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ Իրանի ունեցած հավասարակշիռ դիրքորոշումը:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Նախագահն իր գոհունակությունն է հայտնել հայ-իրանական առևտրատնտեսական շրջանառության ծավալների մեծացման առթիվ և ցանկություն է հայտնել, որպեսզի ջանքեր գործադրվեն երկկողմ առևտրական կապերն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ:
ԻԻՀ դեսպանը, խոսելով հայ-իրանական հարաբերությունների մասին, նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններ են կայացել:
Անդրադառնալով երկու երկրների տնտեսական հարաբերություններին՝ դեսպան Սաղայիանը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում երկկողմ առևտրատնտեսական ծավալներն աճել են 30 տոկոսով:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայի առնչությամբ ԻԻՀ դեսպանը նշել է. «Տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման համար լավագույն ճանապարհը տարածաշրջանի երկրների համագործակցությունն է: Իրանը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը»:

No comments: