Monday, August 15, 2011

Թուրքիայում իրավապահները դաժանաբար ծեծել են փողոցային առևտրականներին

«Tert.am», 15.08.2011: Անկարայում շարունակվում է փողոցային առևտրականներ–քաղաքապետարան հակամարտությունը։
Երեկ Անկարայի մունիցիպալ ոստիկանության աշխատակիցները մահակներով փողոցներից փորձել են ցրել առևտրականներին, ինչի արդյունքում կատաղի բախում է տեղի ունեցել։
CNNTurk–ի կողմից տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են օրենքի պահապանները մահակներով դաժանաբար ծեծում փողոցային առևտրականներին։
Հիշեցնենք, որ անցած ամիս Անկարայի քաղաքապետարանը որոշում է կայացրել փողոցային առևտուրն արգելելու մասին։ Այդ որոշումից հետո պարբերաբար բախումներ են տեղի ունենում քաղաքապետարանի աշխատակիցների և փողոցային առևտրականների միջև։

No comments: