Wednesday, August 3, 2011

«Ազադլիգ». «Եվրատեսիլ»-ն Ադրբեջանին միլիարդների կորուստներ է տալիս

Panorama.am. 3-8-2011- Կասպից ծովի նավահանգստի տարածքում գտնվող 50-60 տարվա նավագործարանը զոհաբերվում է Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ»-2012 -ին: Արդեն սկսվել են նավագործարանը հողով լցնելու աշխատանքները:
Նավահանգիստ այցելած Ադրբեջանի նախագահի քաղաքական-հասարակական հարցերի բաժնի պետ Ալի Հասանովը ներկաներին ասել է, որ ծովը հողով լցնելու մասին հանձնարարությունը տվել է Եվրատեսիլով զբաղվող Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Ըստ Ա. Հասանովի` Ալիևան բարձունքից նայել և ասել է, որ նավագործարանի տարածքը փչացնում է տեսարանը և հանձնարարել է այդտեղով ճանապարհ անցկացնել դեպի դրոշի հրապարակ:
«Դա նշանակում է, որ Կասպից ծովի շրջակա երկրների նավերը նորոգող գործարանը կվերանա, այն դեպքում, երբ այն ամեն նավի համար 50-60 հազար մանաթ գումար էր վաստակում: Բացի այդ, նոր գործարան կառուցելու համար մոտ 3 մլրդ մանաթից ավելի կպահանջվի: Իսկ Ադրբեջանի նավերը արտասահմանում նորոգելը շատ ավելի թանկ կնստի»,- հայտնում է կայքը` նշելով, որ եթե ուրիշ երկրներ Եվրատեսիլը որպես եկամուտի աղբյուր են դիտում, Ադրբեջանում դեռ մրցույթը չսկսված` մի քանի միլիարդ մանաթի կորուստ են կրել:

No comments: