Saturday, August 6, 2011

Իշխանությունը երկխոսում է նաև ՀՅԴ-ի և «Ժառանգության» հետ. Գալուստ Սահակյան

Tert.am. 5-8-2011- «ՀԱԿ-ը փորձում է երկխոսությունը ներկայացնել՝ իբրև առկա է երկիշխանություն։ Ուզում են ցույց տալ, որ այն պայմանները, որ իրենք ներկայացնում են, վերջնական վճիռներ են»,- այսօրվա ասուլիսում այս մասին ասաց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Ըստ նրա՝ երկրի, պետության գործառույթները կարող են քննարկումների առարկա դառնալ, սակայն քննադատությունը չի կարող կրել վճռի ուժ։ «Այս երկոսությունը նրանց հնարավորություն է տալիս զբաղվել մեծախոսությամբ։ Մենք պիտի հանդուրժենք այս պրոցեսները»,- նշեց նա։
Սահակյանի կարծիքով՝ ըստ ՀԱԿ-ի՝ եկել են նոր ժամանակներ, լցվել է պետական բյուջեն, կարելի է նորից գալ իշխանության։ Նա նշեց, որ անկախության և հաղթանակի մասին խոսելով՝ ՀԱԿ-ը մոռանում է, որ անկախության հասել և պատերազմում հաղթել է ողջ ժողովուրդը։ «Միտինգներում սկսում են սանձարձակ հայտարարություններով հանդես գալ։ Քաղաքական դաշտի միակ գործիքը երկխոսությունն է։ Հիմա պետք է չվախենալ, սեղանի շուրջ նստած են մարդիկ ճակատ առ ճակատ, կարելի է և խոսել իրար հետ, և հայհոյել»։
«Իշխանությունը, ասում են, խաղաղ հանձնեն կամ չհանձնեն. դա իրենց երազանքն է։ Մենք միայն ՀԱԿ-ի հետ չենք երկխոսում. ՀԱԿ-ը իմիտիացիա է ստեղծում, թե ընդդիմադիր դաշտում միայն իրենք են, մյուսները ոչնչացված են, սակայն մենք առօրյա քննարկումներ ունենք նաև ՀՅԴ-ի կամ «Ժառանգության» հետ»,- նշեց նա։

No comments: